News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մոլդովայում սկսվել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքերը, որոնց շրջանակում կազմակերպվում են արեւմտյան չափորոշիչների համապատասխան զինվորականների պատրաստման աշխատաժողովներ, երկուշաբթի տեղեկացրել են Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։

Regex 2024 շտաբային զորավարժանքներում իրականացվելու են մի քանի սցենարներ ընթացիկ տարում։ Առաջին աշխատաժողովը տեղի է ունեցել փետրվարի 16-ից մինչեւ մարտի 1-ը, երկրորդը՝ ապրիլի 22-26-ը։

«Զորավարժանքները կազմակերպվել են ՆԱՏՕ-ի Միավորված ուժերի հրամանատարության աջակցությամբ Նեապոլում (Իտալիա) եւ ուղղված են  զինվորականների պատրաստմանը պլանավորման եւ զորավարժությունների անցկացման արեւմտյան չափորոշիչների համապատասխան, ճգնաժամային իրավիճակների կառավարմանը, բազմազգ միջավայրում ուժերի օպերատիվ համատեղելիության մակարդակի բարձրացմանը եւ գնահատմանը»,- նշվել է հաղորդագրությունում, որը հրապարակվել է ՊՆ կայքում։

Նշվել է, որ միջոցառումը տեղի է ունենալու մայիսի 20-24-ին Գիտության եւ ռազմական հիշողության գործակալությունում, ՆԱՏՕ գործընկեր երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Հորդանանից, Բահրեյնի Թագավորությունից, Մարոկկոյից, Ղազախստանից, Պակիստանից, Թունիսից, Մալթայից, Աֆրիկյան Միությունից (Գանա եւ Բենին) եկած մոտ 30 ներկայացուցիչների, ինչպես նաեւ Մոլդովայի ազգային բանակի շտաբի սպաների մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Բայդենը Սթոլթենբերգի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում եւ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
Նախագահը ողջունել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու և գործընկերային...
Ամենաշատ