News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովի խմբավորման անդամներն սկսել են հանդես գալ միմյանց դեմ, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Թերթը նշում է, որ Կասպյան ծովագնացության վարչությունը դատի է տվել Հարկային նախարարությանը: Կասպյան ծովագնացության վարչությունը նշում է, որ դրա պատճառն այն է, որ նախարարության անցկացրած ֆինանսական օպերացիան անօրինական են համարում: Նրանք նշել են, որ խոսքն առանձին-առանձին ֆինանսական միջոցների փոխանակման մասին է: «Հարկային նախարարությունը չի թույլատրել այդ փոխանակումներով փակել հարկային պարտքը: Այդ կապակցությամբ Կասպյան ծովագնացության վարչությունը դիմել է դատարան: Սակայն Բաքվի տնտեսական վարչական դատարանը չի ընդունել հայցադիմումը, որից հետո այն բողոքարկվել է Կասպյան ծովագնացության վարչության կողմից»,-գրում է «Ազադլըգը»:

Թերթը նշում է, որ Հարկային նախարարության պետ Ֆազիլ Մեմեդովը եւ Կասպյան ծովագնացության վարչության ղեկավար Այդըն Բեշիրովը պատկանում եմ Քեմալադին Հեյդարովի խմբավորմանը: «Նրանք երկուսն էլ Հեյդարովի մտերիմներն են: Այդ առումով նրանց հակասությունները կարող են հանգեցնել Հեյդարովի խմբավորման մասնատմանը»,-եզրափակում է «Ազադլըգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ