News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կրասնի Ադույ ավանում  հայն ու ռուսը քիչ է մնացել իրար ծեծեն... վալենկաների պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», «Ուրալէլեկտրոմեդ» կոմբինատի 24-ամյա աշխատակիցն ապտակել է  Մոստովսկոյե գյուղի 23-ամյա բանկչին, որը, սակայն, ձեռնպահ է մնացել պատասխան տալուց:

Ականատեսները ոստիկանություն են զանգահարել: Իրավապահները պարզել են, որ միջադեպը երկու շաբաթվա վաղեմության հիմքեր ունի: Պարզվել է, որ Կրասնի Ադույում երիտասարդ հայը նոյեմբերի սկզբին իր երկու ռուս ընկերների հետ երեկո է կազմակերպել: Կենացներն այնքան են քաղցրացել, որ տան տիրոջ քեռին հյուրերից մեկին վալենկաներ է նվիրել:  «Նվիրատվության արարողությունը» նույնիսկ նակարահանվել է բջջային հեռախոսով: Սակայն մի քանի օր անց  նվիրատուի զարմիկը զանգահարել է նվերն ստացած հային եւ ետ պահանջել վալենկաները:

Հաշիվները պարզելու համար հավաքվել է տարբեր ազգության  մոտ 12 մարդ: Բախում թույլ չտալու համար բոլորին տարել են ՆԳ շրջանային տեղամաս եւ դաստիարակչական աշխատանքի արդյունքում  մասնակիցները «խաղաղ դաշնագրի» պես մի բան են հաստատել, ըստ որի մեկը մյուսի նկատմամբ պահանջ չունի:

Քրեական գործ չի հարուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ