News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Էկոլուր» ՀԿ-ն եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշում են, որ Սոտքի հանքավայրից հանքանյութի արդյունաբանումն աղտոտում է Սեւանի ավազանի ջրերը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են «Բնություն, թե փող» ահազանգերի շարքը, որի շրջանակներում իրականացվում է «Սեւան, թե GeoProMining Gold» ցիկլը:

Սոտքի ոսկու հանքավայրից «GeoProMining Gold» ընկերության արդյունահանած հանքանյութի յուրաքանչյուր տոննան աղտոտում է Սեւանի ավազանի ջրերը: Հանքանյութի վերամշակման առաջին փուլը տեղի է ունենում հենց Սոտքում: Ջարդող-տեսակավորող արտադրամասն աշխատում է ամբողջ հզորությամբ:

Ոսկու խտանյութը տեղափոխվում է Արարատ, իսկ Սոտքի կողքին բարձրանում են մկնդեղով եւ այլ տոքսիկ տարրերով լի հարյուր հազարավոր տոննաների հասնող մանրացված լցակույտերի սարեր: Դա հնարավոր դարձավ, որովհետեւ ընկերության անօրինական գործունեությունը չի պատժվում: Տեսչությունը Սոտք չի մտնում:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը եւ «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը դիմում են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին. Դուք քաղաքական պատասխանատվություն եք կրում Սեւանի պահպանման համար: Ընկերությունը խախտել է օրենքը: Ձեր իրավասությունն է պատժել օրինազանցներին: Ժամանակն եկել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ