News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մոսկվայում անհետացած պատանի հայ տղան` Դավիթ Արիստակեսյանը դեռ չի գտնվել: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է կորած տղայի եղբայրը` Ջիվանը, դեռ ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չունեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 19-ամյա Դավիթ Արիստակեսյանը կորել է նոյեմբերի 14-ի երեկոյան, «Պրոլետարսկայա» մետրոյի կայարանի մոտ: Ենթադրաբար, պատանին պատրաստվում էր գնացքը փոխել եւ նստել դեպի «Կրեստյանսկայա» գնացող գնացքը:

Պատանու հարազատները դիմել են ոստիկանություն: Ընտանիքում ոչ մի վեճ չի եղել, Դավիթն ընկերուհի չի ունեցել: Հարազատները չեն բացառում, որ պատանին սքինհեդների հարձակման զոհ է դարձել:

Դավիթ Արիստակեսյանի արտաքին նշաններն են. բաց մաշկ, կարճ կտրած մազեր, 175-180 սմ հասակ, նիհար, դեմքին մի քանի բշտիկներ:

Տղայի հագին եղել է սեւ վերնազգեստ` գլխարկով, երկնագույն շապիկ, կապույտ ջինս, սեւ կոշիկներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ