News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն դանդաղ մոտեցում է որդեգրել Հարավային Կովկասի հետ փոխգործակցությունը խորացնելու հարցում, կարծում է վերլուծաբան, Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Պոլը:

Today’s Zaman-ի կայքում հրապարակած իր հոդվածում Պոլը անդրադարձել է Քեթրին Էշթոնի վերջին այցին տարածաշրջան: Նրա կարծիքով, Հարավային Կովկասի նկատմամբ նման դանդաղ մոտեցումը պայմանավորված է նրանով, որ այն գտնվում է Բրյուսելից հեռու:

«Երկրորդ, տարածաշրջանի կարեւոր տեղակայության պատճառով` Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի եւ Մերձավոր Արեւելքի խաչմերուկում: Այստեղ դեռ շարունակվում է պայքարը ազդեցության համար, թեեւ Ռուսաստանը նախկինի պես մնում է առանցքային խաղացող»,- գրում է հեղինակը` հիշեցնելով, որ առաջնորդության հավակնորդներից մեկն էլ Իրանն է:

Ամանդա Պոլը գրել է Իրանի եւ Հայաստանի համատեղ նախագծերի մասին, նաեւ Թեհրանի հետ «պրագմատիկ կապերը» պահպանելու Բաքվի ձգտման մասին:

Չնայած նրան, որ երեք երկրներին տեսանելի ապագայում չի սպառնում ԵՄ-ին անդամակցությունը, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում ասոցացման մասին, այդ թվում վիզային ռեժիմի մեղմացման ուղղությամբ, հիշեցնում է հեղինակը:

«Հարավային Կովկասն իր ծանր անցյալի գերին է: Տարածաշրջանի երկրներին անցյալի շղթաներից ազատելու գործով  պետք է զբաղվեն արտաքին խաղացողները, եւ ԵՄ-ն այստեղ առանցքային դեեր է խաղում»,- ամփոփել է Ամանդա Պոլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ