News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պարզվել է այսօր` նոյեմբերի 21-ին Հրազդանի կիրճում ջրահեղձ եղած երիտասարդի ինքնությունը:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե ջրանցքի մոտով զբոսնելիս ջուրն է ընկել 18-ամյա Արթուր Ավոյանը, ում իր ընկերները` 18-ամյա Արուսյակ Խաչատրյանն ու 17-ամյա Լեւոն Սաֆարյանը փորձել են օգնել, սակայն ապարդյուն:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով Արթուր Ավոյանի դին դուրս է բերվել ջրանցքից: Արուսյակ Խաչատրյանը տեղափոխվել է Երեւանի թիվ 3 հիվանդանոց, այնուհետեւ թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 21-ին, ժամը 17:24-ին, «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում` «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտ մի երիտասարդ ընկել է ջրանցքը:Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ