News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Աննա» սերիալի դերասանուհի, «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած Անի Երանյանը դիմելու է ոստիկանություն` պահանջելով քրեական գործ հարուցել իր անունն ու բարի համբավը արատավորողների նկատմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Աննա» հեռուստանովելի գործադիր պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը` մեկնաբանելով համացանցում տարածված տեսանյութի մասին խոսակցությունները:

«Մենք պահանջելու ենք ոչ թե հերքել, քանի որ ակնհայտ է, որ տարածված տեսանյութում Անի Երանյանը չէ, պահանջելու ենք, որ պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց, ովքեր տվյալ տեսանյութը տեղադրել են համացանցում, նաեւ այն լրատվամիջոցներին, որոնք միանշանակ պնդում են, թե դա Անի Երանյանն է` զրպարտելով 19-ամյա աղջկան»,- նշեց սերիալի պրոդյուսերը:

Վերջինս հատկապես վրդովվել էր «Անի Երանյանը մթագնեց Անժելա Սարգսյանի փառքը» կարգի վերնագրերից: «Եթե Անժելա Սարգսյանի դեպքում պարզ էր, թե ով է պատկերված, այստեղ նման խնդիր չկա: Դա Անին չէ: Ովքեր հեռուստացույցով տեսել են Անիին, տեսնելով այդ տեսագրությունը, կհամոզվեն, որ բացարձակապես իրար նման չեն: Ոչ ֆիզիկական կառուցվածքն է նման, ոչ էլ դիմագծերը: Ուղղակի պոռնոգրաֆիկ ժանրի տեսագրություն է, որի տակից գնում է Անի Երանյանի երգերից մեկը: Պետք է պարզել, թե ով է տեղադրել տվյալ տեսանյութը համացանցում»,- ասաց Շահինյանը եւ հավելեց, որ հերյուրանք տարածող լրատվամիջոցներին միանշանակ դատի են տալու:

Ռուբեն Շահինյանը համոզված է, որ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ կբացահայտվի: «Կբացահայտվի դրա հետեւում կանգնած մարդը կամ մարդիկ, կամ երկրպագուն, ով էլ որ լինի»,- նշեց «Աննա» սերիալի գործադիր պրոդյուսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ