News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի օլիգարխների միջեւ առկա հակասությունների պատճառով Շիրվան քաղաքի բնակչությունը զրկվել է գազից:

Ադրբեջնական «Ազադլըգ» թերթը, վկայակոչելով իր կողմից իրականցված ուսումնասիրության արդյունքները, գրում է, որ Շիրվանի գազազուրկ դրությունը կապված է երկու օլիգարխների հակասությունների հետ: «Խոսքը Ադրբեջանի Պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւի եւ պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հակասությունների մասին է: Նրանց միջեւ հարաբերություները սկսել են վատթարանալ դեռ Ջամալովի «Ազերնեֆթ»-ի տնօրեն լինելու ժամանակաշրջանից»,-գրում է թերթը:

Այժմ նրանց հակասությունների պատճառով գազից զրկվել է Շիրվանի բնակչությունը, քանի որ Շիրվանի տեղական իշխանության ղեկավարը Ջամալովի եղբայրն է: «Այդ իսկ պատճառով, Ռովնագ Աբդուլաեւը շահագրգռված չէ Շիրվանի գազամատակարարման հարցով: Փաստորեն օլիգարխների վեճերը սովորական բնակիչների վրա են ազդում` զրկելով նրանց գազից»,-եզրափակում է «Ազադլըգ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ