News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանի համաձայն, սիգի եւ իշխանի բնական վերարտադրության ժամանակահատվածում, նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 28-ը,արգելվել է Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի որսը:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարության ստորաբաժանումներին հանձնարարվել է ապահովել Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի որսի արգելման գործընթացի կազմակերպումը` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի եւ իրավապահ մարմինների հետ իրականացնելով համատեղ միջոցառումներ:

2011թ. նոյեմբերի25-ից 27-ը Սեւանա լճից դուրս կբերվեն ձկնորսության համար նախատեսված բոլոր լողամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ