News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը  Beeline) «Beeline պայծառ դպրոց» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզային 8 դպրոցներին համակարգչային տեխնիկա է տրամադրել, իսկ նրանցից վեցին` նաեւ համակարգչային դասասենյակների նորոգման միջոցներ:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարեգործական ծրագիրն իրականացվում է 2011թ-ի հունիսին ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանի եւ «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Ի. Կլիմկոյի միջեւ ստորագրած համագործակցության հուշագրի շրջանակում:

«Beeline պայծառ դպրոց» նախագծի նպատակն է Հայաստանի հանրակրթական դպրոցների աջակցությունը` շենքային պայմանների բարելավման, բարձրակարգ Ինտերնետ-հասանելիության ապահովման, համակարգիչային դասարաններով եւ անհրաժեշտ տեխնիկայով  հագեցնելու միջոցով:

«Beeline պայծառ դպրոց» նախագծի առաջին փուլի շրջանակում «ԱրմենՏել» ընկերության աջակցությունը կստանան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռիի եւ Շիրակի 8 հանրակրթական դպրոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ