News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սամվել Տեր-Սահակյանը նվաճեց Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում ավարտին մոտեցող շախմատի վեց տարիքային խմբերի աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոնի տիտղոսը: Մինչեւ 18 տարեկանների առաջնությունում հանդես եկած հայ գրոսմայստերը վերջին տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց հնդիկ Դաս Դեբաշիսի հետ, վաստակեց 8 միավոր եւ անհասանելի դարձավ հետապնդողների համար: 9 տուրերում Սամվել Տեր-Սահակյանը տարավ 7 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ ոքի: Սամվել Տեր-Սահակյանն անցած տարի նվաճել էր նույն տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ