News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետը դեռեւս որպես քաղաքականության մարդ չի ձեւավորվել: NEWS.am-ի թղթակցին  այս մասին ասել է ԱՄՆ-ում բնակվող քուրդ ակտիվիստ, ամերիկա-քրդական տեղեկատվական ցանցի (AKIN) տնօրեն Քանի Հուլամը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Թուրքիայի արեւելքում գտնվող Դերսիմի (այժմ` Թունջելի) ջարդերի համար ներողություն խնդրելը, որոնց ընթացքում հազարավոր քրդեր, զազեր եւ հայեր են զոհվել:
Ըստ Հուլամի` Էրդողանի ներողությունը թեեւ անսպասելի էր, բայց գործնականում ոչինչ չի նշանակում: «Այդ պայմանական «եթե»-ն, որով նա սկսեց իր «ներողությունը», միանգամայն բնութագրական էր: Նա անկեղծ չէր խոսում եւ չէր զգում ասածները: Դերսիմն առաջվա պես թողնված է բախտի քմահաճույքին: Տխուր դեպքերից 70 տարի անց շրջանը ողողվում է ջրով`թուրքական իշխանությունների կողմից կառուցվող ամբարտակների պատճառով: Եթե Էրդողանի խոսքերը լուրջ էին, ապա նա ավելի լավ կաներ ողջերին լսեր` մեռածների համար ներողություն խնդրելու փոխարեն: Կարծում եմ, նա շատ լավ գիտի հռոմեական «Մեռածները չեն կծում» ասացվածքը», – նշել է քուրդ ակտիվիստը:

Նրա խոսքով` քրդերի եւ Քրդստանի վերաբերյալ Էրդողանը թուլություն ունի բարձր, բայց դատարկ հայտարարություններ անել: «Նա ասում է, որ քրդերենը Թուրքիայում օրինական է, որ թույլատրել է քրդական հեռուստաատեսությունը: Գործնականում նա երկու դեպքում էլ ստում է: Թուրքիայում քրդերենն անօրինական է: Քրդական ժողովրդավարական կոնֆեդերացիային մասնակցելու մեջ մեղադրվող Դիարբեքիրի քրդերը դատարանում չեն կարողանում քրդերենով պաշտպանվել: Դատավորները հայտարարում են, որ նրանք անհայտ լեզվով են խոսում: Ինչ վերաբերում է քրդական հեռուստատեսությանը, այն վերահսկում են թուրքերը, որոնք քրդերին ասում են, թե ինչ է պետք ասել մնացած քրդերին, որպեսզի նրանք էլ դա կրկնեն: Նրանց արգելված է «Քրդստան» բառն օգտագործելը», – նշել է ակտիվիստը:

Այլ  խոսքով` Էրդողանը եւ նրա նմանները քրդերի համար քաղցկեղային ուռուցք են,  հավելել է Հուլամը:  «Քրդերը կարող են վերականգնվել միայն այն բանից հետո, երբ թուրքերի եւ իրենց միջեւ սահման կգծեն: Քանի դեռ դա չի եղել, Էրդողանը կշարունակի ինքնախաբեությամբ զբաղվել», – ամփոփեց Հուլամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ