News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 28-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 383 դրամ: Նախորդ` նոյեմբերի 25-ի փոխարժեքի նկատմամբ փոփոխություն գրեթե չի եղել (ավելի ճիշտ` դոլարն աննշան աճել է): Հատկանշական է, որ բոլոր 30 գործարքներն էլ իրականացվել են միեւնույն փոխարժեքով:

Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 4.4 մլն դոլար:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվության, նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն արտարժութային շուկայում առուվաճառքի գործարք չի իրականացրել:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է 381-2 դրամով, վաճառվում առավելապես 384-ով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ