News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը մշակող  հանձնաժողովը  կորոշի ազգային փոքրամասնությունների ցուցակը, որոնք եւս կներգրավվեն նախագծի մշակման աշխատանքներին:

«Կարծում ենք, որ Սահմանադրության մեջ կարեւոր է արտացոլել նաեւ ազգային փոքրամասնությունների կարծիքը»,- «Hurriyet Daily News» -ին ասել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակացության անդամ Աթիլլա Կարտը:

Երեք ենթահանձնաժողովների անդամները կհանդիպեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ` ընտրելու համար այն կազմակերպություններին, որոնք կընդգրկվեն ցուցակում:

Հանձնաժողովը պետք է ընտրություն կատարի  77 հունական, 52 հայկական, 19 հրեական,  10 ասորական  եւ այլ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ