News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 28-ին, հյուրընկալել է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում Երեւանում գտնվող Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել միջկրոնական համաձայնության դերն ամբողջ աշխարհում, կարեւորել տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումը եւ համոզմունք հայտնել, որ կրոնական առաջնորդները կարող են շատ մեծ դեր ունենալ այդ գործում:

Սերժ Սարգսյանը ողջունել է Գարեգին Բ-ի ու Ալլահշուքյուր Փաշազադեի ջանքերը՝ ուղղված երկխոսության միջոցով հակամարտության լուծմանն աջակցելուն:

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նշել է, որ ցանկացած քայլ դեպի խաղաղություն իրենց՝ կրոնական գործիչներին, շատ ուրախացնում է: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը, ինչին երկու երկրների հոգեւոր առաջնորդները պատրաստ են սատարել: Նա շեշտել է, որ Ադրբեջանի Նախագահի հետ իր զրույցներում եւս բազմիցս նշել է, որ պատերազմը հարցի լուծում լինել չի կարող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ