News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` նոյեմբերի 28-ին, ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բեռնար Ֆասիեն ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին:

Հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության եւ շփման գծում նոր զոհերի պատճառ դարձած սադրանքների վրա: 

Զրուցակիցները քննարկել են նաեւ դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին առնչվող հարցեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ