News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Պրահայի Grand Hotel Majestic Plaza-ում երեք ժամվա բանակցություններից հետո Հայաստանի, Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի ներկայացուցիչները համաձայնեցրել են 2014թ. աշխարհի առաջնության ընտրական B խմբի հանդիպումների օրացույցը, հայտնում է Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Պաշտոնական արձանագրությունը կստորագրվի նոյեմբերի 29-ին, որից հետո կհրապարակվի օրացույցը: Հայաստանը բանակցություններում ներկայացնում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը Եվրոպայում մեկնարկելու է 2012թ. սեպտեմբերի 7-ին, ավարտվելու է 2013թ. հոկտեմբերի 13-ին: 9 խմբերի հաղթողներն ու երկրորդ տեղը գրաված մեկ լավագույն թիմը կստանան Բրազիլիայում կայանալիք առաջնության ուղեգիր, երկրորդ տեղը գրաված ութ թիմերը կանցկացնեն անցումային հանդիպումներ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ