News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել եւ կադրերի ռեզերվ է ուղարկել ոստիկանության Գավառի բաժնի պետ Լեւոն Մուխսիկարոյանին եւ Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Վարդանյանին, Իջեւանի բաժնի պետի օպեր գծով տեղակալ Հովիկ Խեմչյանին:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Գավառի ոստիկանապետ է նշանակվել Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Նիկոլյանը, իսկ Հրազդանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանը: Վերջինս ազատվել է Աշտարակի բաժնի պետի պաշտոնից: Աշտարակի բաժնի պետ է նշանակվել Արթուր Արիստակեսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ