News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Լոնդոնի արբիտրաժային դատարանը նոյեմբերի 30-ին սկսելու է քննարկել Վրաստանի կառավարության հայցը ընդդեմ Վրաստանում ձերբակալված իսրայելցի գործարարների:

Վրացական կողմը պահանջում է չեղյալ հայտարարել Ռոնի Ֆուսքի եւ Զեեվ Ֆրենկելի օգտին կայացված վճիռը, որով փոխհատուցվում էր սահմանվում 100 մլն դոլարի չափով, հաղորդում է «Գրուզիա-օնլայնը»:

Լսումներին մասնակցելու է նաեւ Վրաստանում կաշաք տալու փորձի համար դատապարտված Ռոնի Ֆուքսը: Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում նրա համար հեռուստակամուրջ է միացվելու: Հայցի քննարկումը կտեւի մեկ շաբաթ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆուքսն ու Ֆրենկելը մեղավոր են ճանաչվել պետական պաշտոնյային կաշառք տալու փորձի մեջ:

Դատարանը Ֆուքսին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, իսկ Ֆրենկելին` 6,5: Նրանց մեղադրում էին ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեին կաշառք տալու փորձի մեջ: Իսրայելում համոզված են, որ Վրաստանի իշխանությունները գործ են սարքում եւ պետք է 100 մլն դոլար վճարեն պայմանագիրը ձախողելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ