News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպմանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` նոյեմբերի 29-ին, ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Մա Յունբաոյին` իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ, եւ նորանշանակ ռազմական եւ ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու Ցզինցիին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ավագ գնդապետ Մա Յունբաոյին` պաշտպանության ոլորտում հայ-չինական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար եւ հաջողություններ մաղթել նորանշանակ կցորդին` պատասխանատու առաքելության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ