News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Սյունիքում փլուզում է տեղի ունեցել, որի հետեւանքով ճանապարհի անցանելի մասը նեղացել է:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԻՆ ՍՊԱԾ համակարգի «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության» աշխատակիցները շտապ գործուղվել են Սյունիքի մարզում Մ-2 հանրապետական նշանակության ճանապարհի Ուժանիս-Եղվարդ հատվածում տեղի ունեցած փլուզման գոտի:

Եղվարդ գյուղից 1.3 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել հողային զանգվածի փլուզում` 14.7 մետր երկարությամբ: Ճանապարհի երթեւեկելի մասն անցանելի է ավտոտրանսպորտի համար:

Ճանապարհի ընդհանուր լայնությունը փլուզման գոտում մոտ 6.2 մետր է, իսկ փլուզումից հետո այն նեղացել է մինչեւ 4.7 մետր: Փլուզման հետեւանքով հողային զանգվածի հետ տեղահանվել են ծառեր եւ թփեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ