News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանն այսօր` նոյեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Աջարիայի ինքնավար հանրապետության (Վրաստան) գյուղատնտեսության նախարար Դոնարա Սուրմանիձեի հետ: Նրանք քննարկել են գյուղարտադրության, գյուղմթերքների վերամշակման, առեւտրաշրջանառության բնագավառներում Հայաստանի եւ Աջարիայի միջեւ համագործակցության զարգացման, ներդրումների խթանման, հայկական եւ աջարական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքաշրջանառության ընդլայնման հարցերը:

Կողմերը նշել են, որ այդ ոլորտներում առկա ներուժի իրականացումը որոշակիորեն կնպաստի հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ