News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունը կարեւոր է համարում Հայաստանի բիզնես միջավայրի բարելավումը:

Ելույթ ունենալով Վաշինգթոնում  «Հարավային Կովկասը անկախություն ստանալուց 20 տարի անց» գիտաժողովում, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը հայտարարել է, թե կարեւոր նշանակություն է տալիս բիզնես միջավայրի բարելավմանը: «Կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը վճռական նշանակություն ունեն օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման համար: Կարծում եմ, Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում էլ բարդացված առեւտրային հոսքերի խնդիրը, որը, ըստ իս, կախված է որոշ քաղաքական տարաձայնությունների կարգավորումից, նույնպես ընդհանուր պատկերի կարեւոր մասն է: Եւ դա հատկապես արդիական է Հայաստանի համար: Եւ դա է պատճառբներից մեկը, թե ինչու էինք մենք այդպես ուժգին ձգտում օգնել կարգավորելու հարաբերությունները Թուրքիայի հետ: Բայց կարծում եմ` երեք երկրների համար էլ կան նույն խնդիրները, բարդ առեւտրային միջանցքները, եւ դա իրապես բացասական ազդեցություն է թողնում տնտեսական աճի վրա»,- նկատել է Էրիկ Ռուբինը:

Հարցին,  արդյոք Հարավային Կովկասի երկրները Եվրոպայի մա՞սն են, նա նշել է, թե ԽՍՀՄ փլուզումից հետո երկրները միացան ԵԱՀԽ-ին (այն հետագայում վերանվանվեց ԵԱՀԿ), բայց հոգեբանորեն դա այնքան էլ ակնհայտ չէր: Նրա խոսքով, 20 տարի անց ակնհայտ դարձավ, որ այդ երկրները Եվրոպայի մասն են: «Այդ երկրների ապագան շաղկապված է Եվրոպայի ապագայի հետ»,- ասել է Ռուբինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ