News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ձեռքս ճար լիներ, այս վահաբիստներին կգնդակահարեի»,-նման ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Ղուբայի շրջանային դատախազ Նազիմ Հաջիեւը «Կրոն եւ պետություն» թեմայով անցկացված կոնֆերանսի ժամանակ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` նշելով, որ կոնֆերանսի ժամանակ ելույթ ունենալիս Ղուբայի շրջանային դատախազը նման կերպ է արտահայտել իր ատելությունը վահաբիստների հանդեպ` չկարողանալով թաքցնել իր զգացմունքները: Դրանից բացի, Նազիմ Հաջիեւը հաստատել է, որ ծայրահեղ իսլամական կազմակերպությունները գերազանցապես օգնություն են ստանում Ադրբեջանի հյուսիսային հարեւան Դաղստանի հանրապետությունից:

Նշենք, որ կոնֆերանսին ներկա են եղել շրջանային ղեկավարությունը, կրոնական կառույցների ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Տպել
Ամենաշատ