News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ընդհանուր միտումը գնում է նրան, որ Հայաստանում մանկապղծության աճ կա: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Միգուցե նախկինում քողարկված է եղել հանցագործության այս տեսակը, փորձել են թաքցնել եւ ծնողները, եւ երեխաները: Սակայն հրապարակայնությանը զուգահեռ նման տիպի հանցագործությունները դառնում են հանրության սեփականություն: Չեմ բացառում, որ դրա հետ կապված լինի` այսինքն իրական աճ չունենանք, սակայն իրազեկվածության աստիճանն ավելի բարձր լինի»,- ասաց Հ. Թովմասյանը:

Ի դեպ` ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությանը` մանկապիղծների նկատմամբ որպես պատիժ կիրառել ամլացումը: Սակայն այն պետք է լինի կամավոր: Այսինքն` մանկապիղծը պետք է կրի իր պատիժը, իսկ ազատվելուց առաջ հատուկ փորձաքննություն անցնի: Եթե փորձաքննությունը եզրակացնի, որ նա վտանգ է ներկայացնում հանրության համար, ապա կալանավանյրից դուրս գալուց հետո պետք է կամ հարկադիր բուժում անցնի, կամ ամլացվի: Ամլացումը պետք է լինի կամավոր` հիվանդին քիմիական եղանակով հորմոններ կներարկեն:

Ըստ արդարադատության նախարարի` հարկադիր ամլացում կիրառվում է Լեհաստանում եւ ԱՄՆ-ում, իսկ կամավոր ամլացումը տարածված է Եվրոպայի մյուս երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ