News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` նոյեմբերի 1-ին, Գարեգին Բ-ն ընդունել է «Մանկական Եվրատեսիլ 2011» մրցույթի մասնակիցներին: NEWS.am-ին Մայր Աթոռի մամլո դիվանից հայտնեցին, որ կաթողիկոսը Եվրոպայի տարբեր երկրներից Հայաստան ժամանած երեխաներին ծանոթացրել է հայ ժողովրդի պատմությանը, ամենայն հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

«Վստահ ենք, որ բոլորդ էլ ուրախ ու խանդավառ եք: Համերգի ժամանակ տարբեր բարձունքներ պիտի նվաճեք: Ցանկանում եմ, որ ձեր մեջ ուրախությունն անպակաս լինի, անկախ նրանից, թե ինչ բարձունքի պիտի հասնեք, որովհետեւ արդեն իսկ բարձունք եք նվաճել`մասնակցելով այս մրցույթին», - նշել է Գարեգին Բ-ն: Այնուհետեւ նա իր օրհնությունն է բերել երիտասարդներին, որ վաղ տարիքում այդքան ճիգ, ջանք եւ աշխատանք են ներդրել իրենց տաղանդն ի ցույց բերելու եւ գեղեցիկ բարձունքներ նվաճելու: Հանդիպման ավարտին պատանիներն այցելել են Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով հայ ժողովրդի ազգային-հոգեւոր արժեքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ