News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վրաստանում նոյեմբերի 30-ին Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում կազմակերպել է հայ մեծ վաճառական եւ բարերար Ալեքսանդր Մանթաշովի գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրություն:

NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ

միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Ալեքսանդր Մանթաշյանց. Մեծ հայի խիղճը» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդարանի հոգեւորականները, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամներն ու Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ