News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ԱՊՀ շրջանակներում ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների ծրագրի համաձայն` դեկտեմբերի 1-2-ը Երեւանում կայացել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարությունների միջեւ խորհրդատվություններ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդատվությունների ընթացքում քննարկվել են տարբեր ձեւաչափերով եւ ուղղություններով ընթացող ԱՊՀ երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, համագործակցությունը սննդի անվտանգության բարձրացման, բեռների եւ էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխադրումների, աշխատանքային միգրացիայի եւ աշխատող միգրանտների սոցիալական պաշտպանության ոլորտներում:

Քննարկվել եւ հաստատվել են 2012թ. ԱՊՀ երկրների ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների ծրագրի նախագիծը:

Մասնակիցների կողմից ԱՊՀ Գործադիր կոմիտեին առաջարկվել է ծրագրի նախագիծը ընդունված կարգով ներկայացնել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստի հավանությանը:

Երեւանում տեղի ունեցած խորհրդակցությունների շրջանակներում դեկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱՊՀ կազմավորման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը, որին ներկա էին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը եւ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ