News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ը չի ժխտել եւ չի հաստատել տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են ԵԱՀԿ-ի ԱԳՆԽ նիստի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 6-ից 7-ը Վիլնյուսում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ԱԳՆ-ը մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ նման հանդիպումների մասին հաղորդվում է համապատասխան ձեւով: «Այս պահին կարող եմ ասել, որ արտգործնախարար Նալբանդյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ից 7-ը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին»,-նշել է Բալայանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը վերջին երեք տարվա ընթացքում տեղի են ունեցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում:

Նշենք, որ ադրբեջանական լրատամիջոցները եւս հաղորդում են, որ չի բացառվում նաեւ 3+2 ձեւաչափով հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ