News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հասարակական եւ աշխատանքային վայրերում ծխելու սահմանափակման մասին օրենքը Հայաստանում գործում է արդեն մի քանի տարի, սակայն դրան չեն հետեւում ոչ միայն սովորական քաղաքացիները, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաները:

Մասնավորապես, NEWS.am-ի ընթերցողներից մեկի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խախտում օրենքի այդ պահանջը:

Առավել խոսուն է այն փաստը, որ նախարարն օրենքը խախտել է Ազգային ժողովում, որտեղ օրենքներ են գրվում, այդ թվում ծխելու սահմանափակմանը վերաբերող օրենքը:

Զավեշտականն այն է, որ դա տեղի է ունեցել այն պահին, երբ խորհրդարանում ընթանում էին «Շրջակա միջավայրի վրա փորձաքննության մասին» օրինագծի շուրջ հասարակական լսումները:

Ի դեպ, ծխող նախարարի անմիջապես հարեւանությամբ, պատին փակցված էր ծխելն արգելող ցուցանակը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ