News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի կողմնակիցները Ռուսաստանի իշխանություններին վերջնագիր են ներկայացրել:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Ջիոեւայի կողմնակիցները սպառնացել են համընդհանուր գործադուլ սկսել: Համապատասխան հայտարարությունն արվել է հարավօսական ընդդիմության առաջնորդներ Անատոլի Բրանկեւիչի եւ Ջամալ Ջիգկաեւի կողմից`  Ցխինվալի կենտրոնական հրապարակում համախոհների առջեւ ելույթի ժամանակ:

Ընդդիմությունը  Մոսկվայից պահանջում է ճանաչել ընտրություններում  Ջիոեւայի հաղթանակը եւ նշանակել երդմնակալության օր, ինչպես նաեւ պաշտոնանկ անել գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիին, Գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովին  եւ գլխավոր դատախազ Թեյմուրազ Խուգաեւին:

Բացի այդ, ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել նախագահի նախկին թեկնածու Ալան Կոչիեւին, ինչպես նաեւ դեկտեմբերի 2-ին Ջիոեւայի` Վլադիկավկազում ձերբակալված հինգ համախոհներին:

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի Գերագույն դատարանը չեղյալ է համարել ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տարել ընդդիմադիր Ալլա Ջիոեւան: Դատարանի որոշմամբ Ջիոեւան այլեւս չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին: Երկրի խորհրդարանը կրկնակի ընտրությունների օր է նշանակել 2012-ի մարտի 25-ը:

Ջիոեւան բողոքարկել է դատարանի այս որոշումը, նաեւ իրեն հռչակել է ընտրված նախագահ եւ պահանջել երկրի իշխանություններից ճանաչել իր հաղթանակը: Ջիոեւայի կողմնակիցներն արդեն մի քանի օր  հանհարավաքներ են անցկացնում Ազատության հրապարակում, իսկ նա բանակցություններ է վարում Մոսկվայի հետ, սակայն առայժմ` անարդյունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ