News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի Գերագույն դատարանը նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի հայցի քննությունը նշանակել է դեկտեմբերի 6-ին: Նիստը սկսվելու է ժամը 9-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ Ջիոեւան բողոքարկել է Գերագույն դատարանի վճիռը, ըստ որի` երկրում կայացած նախագահական ընտրությունները չեղյալ էին հայտարարվել:

Ցխինվալում այսօր շարունակվել են բանակցությունները Ջիոեւայի կողմնակիցների եւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Սերգեյ Վինոկուրովի միջեւ:

Ջիոեւան պահանջում է ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները եւ նախագահի, գլխավոր դատախազի ու Գերագույն դատարանի նախագահի հրաժարականը: Ընդդիմությունը նաեւ պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ անցկացնել Ջիոեւայի երդմնակալության արարողությունը դեկտեմբերի 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ