News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու «Նաիրի» կոնյակը (20 տարվա հնեցում) Մոսկվայում կայացած 15-րդ հոբելյանական «Միջազգային գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթում ստացել է Գրան Պրի մրցանակը եւ արժանացել ոսկե մեդալի: Այդ մասին տեղեկացնում են Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերից: Մրցույթին, որն անց էր կացվում «Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 115 անուն թունդ ալոհոլային խմիչքներ` ներկայացված աշխարհի 15 երկրներից` այդ թվում`Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից եւ Ֆրանսիայից:

Այս տարվա ընթացքում սա «Նաիրի» կոնյակին շնորհված արդեն երկրորդ մրցանակն է: Ավելի վաղ, փետրվարի 12 -13-ը Մոլդովայում կայացած Գինու եւ ալկոհոլային խմիչքների միջազգային մրցույթում «Նաիրի» կոնյակն արժանացել է ոսկե մեդալի: 

ԱՐԱՐԱՏ տեսականու Նաիրի կոնյակը (20 տարի հնեցման) արտադրվում է Երեւանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից: «Նաիրի» կոնյակն ունի 29 ոսկե եւ մեկ արծաթե մեդալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ