News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ London Chess Classic սուպերմրցաշարում: Երրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով, 60 քայլում առավելության հասավ անգլիացի Նայջել Շորթի նկատմամ եւ այժմ ունի 4 միավոր: Առաջին տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել անգլիացի Լյուկ Մաքշեյնի հետ, իսկ երկրորդ տուրում պարտվել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային: Այս մրցաշարում միավորների հաշվարկը ֆուտբոլային է. 3 միավոր է տրվում հաղթանակի, 1 միավոր` ոչ ոքիի համար:

Երրորդ տուրում Մագնուս Կարլսենոը հաղթեց Նակամուրային եւ իր միավորների քանակը հասցրեց 7-ի: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը ոչ ոքի խաղաց անգլիացի Դեւիդ Հաուելի հետ: Անանդը եւս ունի 4 միավոր: Նույնքան միավոր ունեցող Վլադիմիր Կրամնիկն երրորդ տուրում ազատ էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ