News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր` դեկտեմբերի 6-ին, Վիլնյուսում հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ: Այս մասին Վիլնյուսից տեղեկացնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը: Այլ մանրամասներ չի հաղորդվում:

Նշենք, որ Վիլնյուսում դեկտեմբերի 6-ին աշխատանքն է սկսել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 18-րդ նիստը: Դրան մասնակցելու համար Լիտվայի մայրաքաղաք են ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների  չորս տասնյակից ավելի ղեկավարներ: Նիստը տեղի է ունենում ցուցահանդեսների եւ կոնգրեսների լիտվական LITEXPO կենտրոնում:

Վիլնյուս է ժամանել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նախարարների խորհուրդը մտադիր է լրատվամիջոցների եւ լրագրողների աշխատանքի, էներգետիկական անվտանգության հարցերի, կիբեր-սպառնալիքների եւ թմրամիջոցների մաքսանենգության, ռազմական ոլորտում վստահության բարձրացման, Աֆղանստանի եւ Միջերկրական ծովի տարածաշրջանի երկրների համագործակցության վերաբերյալ կարեւոր որոշումներ կայացնել:

Հայաստանի  պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այցի շրջանակներում նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ են նախատեսված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ