News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է ակցիզային հարկի փոփոխությունների վերաբերյալ փաթեթը, որը հավասարեցնում է տեղական եւ ներկրվող ալկոհոլի դրույքաչափերը: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2012 թվականի հունվարի 1-ից: 

2009 թվականին տեղական եւ ներկրվող ոգելից խմիչքների 2208 խմբի դրույքները կազմել են 30 եւ 40 տոկոս համապատասխանաբար` 380 եւ 600 դրամ նվազագույն շեմով:

Այնուամենայնիվ, 2010 թվականին օղու առումով տարանջատումը հանվել էր (ենթադրելի պատճառը` բարձր եկամուտ ապահովող օղու ներկրումը) եւ մնացել էր միայն թունդ ալկոհոլի պրեմիում-սեգմենտի` ջինի, վիսկիի, ռոմի եւ այլնի համար: Ինչ վերաբերում է կոնյակին, ապա ակցիզային դրույքը տեղական եւ ներկրվող կոնյակի համար 2010 թվականին նունպես հավասարվեց (30 տոկոս):

Ներկայիս փոփոխությունները հավասարեցնում են դրույքները նաեւ այդ խմիչքների համար: Բոլոր թունդ խմիչքների համար,ներառյալ օղին եւ կոնյակը, ակցիզը ավելացել է 30-ից մինեւ 50 տոկոս, սակայն մեկ լիտրի համար 500 դրամից ոչ ավել:

Գարեջրի եւ գինու ակցիզներն առաջին անգամ փոփոխվել են 2008 թվականին: 2008թվականից նախկին ակցիզը տեղական արտադրության գարեջրի համար կազմել է 70 դրամ/1լ, ներկրվողինը` 120/1լ: Այժմ այն կավելանա 30 տոկոսով` նվազագույնը 105 դրամ/1լ:

Տեղական արտադրության գինու համար ակցիզը կազմում էր 10տոկոս (նվազագույնը 100 դրամ/1լ), ներկրվողինը` 20 տոկոս (նվազագույնը 200դրամ/1լ): Ներկայիս փոփոխությունների համաձայն` ներկրվող գինու ակցիզը հավասարեցվել է տեղական արտադրության գինու ակցիզի չափին:

Սահմանվել են նաեւ մեքենայի յուղի (10 տոկոս, սակայն մեկ կիլոգրամի համար 400 դրամից ոչ պակաս) եւ 30 մլն դրամից թանկ կամ 4 հազ. խմ հզորությամբ շարժիչների ծավալով  եւ 2 տարվա հնույթան մարդատար ավտոմեքենաների ակցիզային դրույքները: Թանկարժեք մեքենաների «ճոխության հարկը» կկազմի 20 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ