News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, դեկտեմբերի 3-ին, անհայտ անձինք հարձակվել են ազգությամբ հայ, 20-ամյա Արամ Հայկյանի վրա: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հայտնի է, որ հարձակումը կատարել է 5 մարդուց բաղկացած մի խումբ` զինված մականներով ու դանակներով: Հարձակումն ուղեկցվել է ազգայնական բնույթի բացականչություններով:

Երիտասարդը զբոսնել է իր ռուս ընկերոջ հետ, ում հարձակվողները մի կողմ են տարել: Ներկայումս Հայկյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գանգուղեղի ցնցումով ու դանակից ստացված վնասվածքներով: Նրան արդեն երկու անգամ վիրահատել են: Իրավապահ մարմինները սկսել են քննությունը, հարցաքննվել են վկաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ