News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ցանկացած ներքաղաքական գործընթաց, նաեւ վերադասավորումները իշխանության մեջ ձեռնտու են միայն Հայաստանի կառավարող ռեժիմին եւ որեւէ օգուտ չեն տա ոչ երկրին, ոչ ժողովրդին: Այդ մասին, այսօր`  դեկտեմբերի 7-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Իշխանության բուրգի մեջ վերադասավորումները մեկ նպատակ ունեն` ամրացնել վարչախումբը»,- ասել է Սեֆիլյանը` հավելելով, որ ներկայիս իշխանությունները աջակցություն չունեն ժողովրդի մեջ: «Մենք անում ենք ամեն ինչ, որ Հայաստանի կառավարող ռեժիմը հենարան չունենա սփյուռքում: Եթե նախկինում ավանդական սփյուռքի ներկայացուցիչները խուսափում էին Հայաստանի իշխանությունների հանդեպ քննադատությունից, ապա այժմ աստիճանաբար բացվում են աչքերը, եւ նրանք փորձում են հայտնել իրենց դժգոհությունը»,- նկատել է Սեֆիլյանը: Նա հույս է հայտնել, ոչ հեռավոր ապագայում իշխանությունները կկորցնեն հենարանը սփյուռքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ