News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` դեկտեմբերի 7-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել` դոլարի նկատմամբ պահանջարկի կտրուկ անկման պատճառով:

Դոլարի առաջարկը նախկինի պես իրականացվել է բարձր փոխարժեքով` 384.75 դրամ, սակայն պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 383.50 դրամը:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս նկատվում է դոլարի էժանացման միտում: Այսպես` փոխանակման կետերը դոլարի վաճառքի գինը իջեցրել են մինչեւ 385 դրամ, նախորդ օրվա 386-ի համեմատ: Դոլարի առքն իրականացվում է 382-383 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ