News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանում դեկտեմբերի 7-ին կայացել է Հայաստանի զբոսաշրջության ազգային կոմիտեի պաշտոնական բացումը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին կառույցի մամուլի ծառայությունից, նախագծի գերակա խնդիրների շարքում են զբոսաշրջիկների հոսքի ավելացումը` ազգային արժեքների, պատմական հուշարձանների եւ դարավոր ավանդույթների հետ ծանոթացման հաշվին: Կազմակերպությունն արդեն մի շարք ներկայացուցչություններ ունի Ռուսաստանում եւ այլ երկրներում:

Նշվում է, որ իրականում կազմակերպությունն իր աշխատանքը սկսել էր դեռ մեկ ամիս առաջ, այսօր կայացել է միայն բացման հանդիսավոր արարողությունը եւ այս ժամանակահատվածի աշխատանքի արդյունքների ամփոփումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ