News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, որը ներկայացրել էր Հայ հեղափոխական դաշնակցությունը: Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված առաջարկը մերժվել է 48 դեմ, 13 կողմ եւ 4 ձեռնպահ ձայներով:

Ինչպես ավելի վաղ ասել էր ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, իր խմբակցությունը պատրաստվում է միանալ ՀՅԴ-ի գործընկերներին եւ կողմ քվեարկել:

Որպես անվստահության հիմնավորում Ռուստամյանը նշել է երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ աճող արտագաղթը: Ռուստամյանը կոալիցիայի պատգամավորներին կոչ էր արել աջակցել իր նախաձեռնությանը, քանի որ դրա համար անհրաժեշտ է առնվազն 27 պատըգամավորի քվե («Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն միասին 23 պատգամավոր ունեն):

Նրանք էլ վստահ չէին իրենց նախաձեռնության հաջողությանը, եւ ոչ բոլորն էին եկել նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ