News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան ժողովրդական ճակատ է ստեղծում` ի պաշտպանություն ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրության: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ջիոեւան նշել է. «Դա մեր ռուսական կողմնորոշման լավագույն ապացույցը կլինի, որով նաեւ ցույց կտանք, որ շնորհակալ ենք Պուտինին եւ Դմիտրի Մեդվեդեւին այն աջակցության համար, որը նրանք կատարել ու կատարում են»: Նա վստահեցրել է, որ այդ ճակատում կընդգրկվեն Հարավային Օսիայի բոլոր 16 հազար քաղաքացիները, ովքեր քվեարկել են իր թեկնածության օգտին նոյեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններում:

Ընդդիմության առաջնորդը նաեւ հայտարարել է, որ կշարունակի պայքարել երկրի նախագահ լինելու իր սահմանադրական իրավունքի համար մինչեւ վերջ: Նրա խոսքով, Կոկոյտիի նախագահության ժամկետն արդեն ավարտվում է եւ նա պետք է օրինական ճանապարհով իշխանությունն իրեն հանձնի: Եթե դա տեղի չունենա, ապա Ջիոեւայի կողմնակիցները դեկտեմբերի 10-ին կկազմակերպեն իր պաշտոնակալության արարողությունը Ցխինվալի կենտրոնական հրապարակում:

Ջիոեւան լրագրողներին հայտնել է, որ դեկտեմբերի 7-ին կառուցողական երկխոսություն է կայացել իր եւ մոսկովյան բանագնաց Սերգեյ Վինոկուրովի միջեւ եւ այն այսօր շարունակվելու է:

«Ներկայումս մենք պահանջում ենք իշխանությունը հանձնել ինձ, որպես ընտրված նախագահի»,-ասել է Ջիոեւան, հաղորդում է РБК-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ