News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` դեկտեմբերի 8-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 382.73 դրամ: Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 1.77 կետով: Վերջին շաբաթների դինամիկան ցույց է տալիս, որ դոլարի փոխարժեքը հիմնականում պտտվում է 1դոլար/382 դրամ փոխարժեքի շուրջը:

Դոլարի էժանացումը բորսայում այսօր նպաստել է արտարժույթի առեւտրի աշխուժացմանը: Ընդհանուր առմամբ վաճառվել է 5.4 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում  դոլարի առքի ու վաճառքի գինն իջել է 1 դրամով: Փոխանակման կետերը դոլարը գնում են 381-382 դրամով, վաճառում 384-385 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ