News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի տապալման դեպքում հայ համայնքը կարող է հայտնվել վտանգի մեջ: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 8-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նկատել է, որ Ասադի ղեկավարման տարիներին հայերը ոչ միայն բարգավաճ են ապրել, այլեւ անվտանգ, եւ եթե Ասադի ռեժիմն ընկնի, հայ համայնքը վտանգի մեջ կհայտնվի. «Ասադի դեմ հիմնականում պայքարում են իսլամիստական ուժերը, որոնք հայտնի են քրիստոնյաների, մասնավորապես հայերի նկատմամբ բացասական վերաբերմունքով»:

Սաֆրաստյանը նաեւ նշել է, թե հայերի համար վտանգ է ներկայացնում նաեւ Թուրքիայի ամրապնդումը տարածաշրջանում. «Անկարան օգտվել է արաբական աշխարհի փոփոխություններից, որ ամրապնդի իր դիրքերը: Եթե Սիրիայում իշխանության գան իսլամամետ ուժերը, Թուրքիայի ազդեցությունը կաճի, ինչը անցանկալի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ