News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է մեծածախ ինտերնետի սակագների իջեցման մասին: Միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ  ծառայության նոր սակագներից կարող են օգտվել տվյալների փոխանցման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման արտոնագիր ունեցող իրավաբանական անձինք:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անժամկետ պայմանագիր կնքելու դեպքում մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ ինտերնետի ամսավճարը կազմում է 34800 դրամ, նախկին 90000 դրամի փոխարեն: 10 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի գնելու դեպքում 1 Մբ/վ արժեքը կկազմի 30000 դրամ: 100 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում մեկ մեգաբիթի արժեքը կկազմի 27600դրամ: Գները ներկայացված են ԱԱՀ ներառյալ:

«Հանդիսանալով Հայաստանի կապի միասնական օպերատոր եւ շուկայի խոշոր խաղացող մեր  ընկերությունը գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի կապի ոլորտի զարգացման գործընթացում:  Համընթաց շարժվելով շուկայի զարգացմանը, մենք պատրաստ ենք առաջարկել տեղական մատակարարներին նոր բարձր մրցակցային սակագներ միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ  ծառայությանների համար», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ