News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սապունջյանը Երեւանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանից Լիբանան գյուղատնտեսական ապրանքների արտահանման հարցը: Վրեժ Սապունջյանը Երեւանում է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի` ՀՀ կատարած պաշտոնական պատվիրակության կազմում:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները կարծիք են հայտնել, որ անհրաժեշտ է ակտիվացնել հատկապես երկկողմ տնտեսական համագործակցությունը, քանի որ առկա է մեծ ներուժ այն զարգացնելու համար: Սապունջյանը հետաքրքրվել է, թե  Հայաստանում ինչպիսի ագրոարդյունաբերական ապրանքներ են թողարկվում եւ ցանկություն հայտնել ստանալ ավելի մանրամասն տեղեկություններ` Հայաստանից Լիբանան այդ ապրանքների արտահանում կազմակերպելու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր հերթին հավելել է, որ ոչ միայն փոխադարձ արտահանումներն, այլ նաեւ համատեղ ձեռնակությունների ստեղծումն ու երկկողմ ներդրումները կարող են լինել համագործակցության լավագույն օրինակ: Հյուրի խնդրանքով նախարար Կարապետյանը հակիրճ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության վիճակը եւ համոզմունք հայտնել, որ այս տարվա տնտեսական ցուցանիշներում կգրանցվի երկնիշ տվյալներ:

Վրեժ Սապունջյանը տեղեկացրել է, որ Լիբանանի գյուղատնտեսության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում  ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ստորագրել երկկողմ համագործակցության գործնական ծրագիր, որն ընդունվել է նախարար Սերգո Կարապետյանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ