News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր` դեկտեմբերի 8-ին, Վանաձորի մանկատուն են այցելել հայկական թատրոնի ու կինոյի դերասանները: Նախաձեռնությունը Իտալիայում բնակվող հայազգի բարերար Արթուր Ասատրյանինն է, ում ֆինանսավորմամբ, հայզգի դերասանները եղել են Խարբերդի 1, Գյումրիի 3, այսօր նաեւ Վանաձորի մանկատներում:

Դերասան Գնել Ուլիխանյանը, ով առավել հայտնի է «Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալից, ասաց, որ ակցիան բարեգործական է, նպատակն այն է, որ մանկատան երեխաներն իրենց առանձնացված չզգան հասարակությունից: Ակցիան շարունակական է նաեւ մարզերի ծերանոցներում:

Սունդուկյան թատրոնի դերասան Հայկ Հայկազյանը, ով կնոջ ` համանուն թատրոնի ու նաեւ «Կյանքի կարուսել» հաղորդման դերասանուհիներից մեկի հետ էր, կոչ արեց բոլորին, որ օգնեն մանկատան սաներին, անգամ գումարներ չունենալու դեպքում, թեկուզ պարզապես այցելեն երեխաներին: Վանաձորի մանկատունը 0-18 տարեկան, թվով 103 սաներ ունի, որոնցից ամենափոքրը 2 ամսական է, դերասանների այս ակցիան մանկահասակ երեխաների խմբի համար էր:

Մանկատան սաներն էլ, որպես շնորհակալություն, հանդես եկան երգ ու պարով: Նվերները խաղալիքների ու գրենական պիտույքների տեսքով էին:

Մանկատուն այցելած բոլոր դերասանները հուզվեցին, տեսնելով երեխաների ուրախությունը, նրանք խոստացան, որ գոնե տարին մեկ անգամ կայցելեն մանկատներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ