News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Դեռեւս 2008թ. մշակված նախագիծը վերանայումների երկար ճանապարհ է անցել:

Ըստ նախագծի`  2012 թ. հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջեւ ապրանքների (գույքի) օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների  մատուցման  համար 3 միլիոն դրամը գերազանցող գործարքների վճարումները չեն կարող իրականացվել կանխիկ գումարով:

Այս սահմանափակումը վերաբերում է նաեւ իրավաբանական անձանց, բացի ֆինանսական հատվածից`բանկեր, վարկային կազմակերպություններ եւ այլն:

Անկանխիկ կընդունվեն նաեւ 300 հազ. դրամը գերազանցող բժշկական ծառայությունների համար վճարումները: Կրթական հաստատություններում ուսման համար վճարումն անկանխիկ կընդունվի` անկախ գումարի չափից:

Նախագծով նախատեսվում է նաեւ վճարային քարտեր սպասարկող սարքերի տեղադրում 200 քառակուսի մետրը գերազանցող ընդհանուր մակերես ունեցող առեւտրի, հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, բժշկական կազմակերպություններում: Դրանց տեղադրումը կլինի պարտադիր, իսկ դրանցից օգտվելը` ըստ բնակիչների ցանկության: Դրանք կտեղադրվեն  2013 թ. հուլիսի 1-ից Երեւանում, 2014 թ. հունվարի 1-ից` մարզերի վարչական կենտրոններում, 2015 թ. հունվարի 1-ից` հանրապետության բոլոր քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ