News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի պետական ինստիտուտներն ամբողությամբ հաստատված են եւ գործում են ինքնուրույն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի 20-ամյակը:

«Ղարաբաղում ուղղահայաց իշխանությունը դասվում է  կայացածների շարքին, իսկ ժողովրդավարական ինստիտուտներն ամենաբարձր մակարդակի վրա են: Հաճախ եմ բերում այն օրինակը, որ ընտրական գործընթացն իր թափանցիկությամբ եւ արդարությամբ լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշիներին: Այստեղ սովորելու բան ունի Ադրբեջանը, որը Լեռնային Ղարաբաղի ճանչումից հետո կարող է այնտեղ ուղարկել իր ներկայացուցիչներին` ժողովրդավարության թրեյնինգների համար»,-հայտարարեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ